Ընդլայնվում է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i213950-Ընդլայնվում_է_Իրանի_և_Հայաստանի_միջև_տնտեսական_համագործակցությունը
Իրանի և Հայաստանի տնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում երկու երկրների պաշտոնյաների կողմից ստորագրվել են 19 ոլորտներում համագործակցության փաստաթղթեր։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 15, 2024 13:43 Asia/Tehran
  • Ընդլայնվում է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Իրանի և Հայաստանի տնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում երկու երկրների պաշտոնյաների կողմից ստորագրվել են 19 ոլորտներում համագործակցության փաստաթղթեր։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 15-ին Թեհրանում Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ, կողմերը ստորագրել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի՝ 21 կետից բաղկացած փաստաթուղթը՝  19 ոլորտների վերաբերյալ։

Իրանի և Հայաստանի տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանն ասել , որ 2022 թվականին Իրանի և Հայաստանի նախագահները որոշեցին մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը․ Առաջին քայլով  փոխանակումների ծավալը հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ երկրորդ քայլում հասցնել 3 միլիարդ դոլարի։

Հանձնաժողովի 18-րդ նիստում  Մհեր Գրիգորյանը հայտարարեց. «Իրանը մեզ համար համարվում է կարևոր գործընկեր տնտեսական և առևտրային հարաբերություններում»։

  Իրանի ու Հայաստանի միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոխվարչապետը հավելեց, որ անցած տարիներին լավ ծրագրեր են իրականացվել, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար։

Գրիգորյանն ասաց, որ գազն էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը, Հայաստանում իրանցի ինժեներների կողմից իրականացվող ճանապարհաշինության նախագիծը, ինչպես նաև Հայաստանում Իրանի կողմից էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագիծը օրակարգում են, և դրանց ավարտը մեզ համար կարևոր է։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մեհդի Զեյղամին էլ այս նիստի ընթացքում ասել է. «Տարբեր ոլորտներում փոխըմբռնման հուշագրի և համագործակցության բազմաթիվ հարցեր կան, որոնք մենք կարող ենք քննարկել»։

Նա հավելեց, որ Իրանը և Հայաստանը, ունենալով ընդհանուր ցամաքային սահման, և զարգացնելով ճանապարհային ենթակառուցվածքներն ու  տարանցման ուղիները, կարող են հանդես գալ որպես Եվրասիայի դարպաս։