Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/armenia-i214728-Միրզոյանն_ու_Ֆիդանը_քննարկել_են_Հայաստանի_և_Թուրքիայի_միջև_հարաբերությունների_կարգավորման_գործընթացը
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2024 08:29 Asia/Tehran
  • Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:

https://www.tert.am/am/news/2024/03/01/ararat-mirzoyan/4086895