ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i21586-ՀՀ_ԶՈւ_խաղաղապահ_ստորաբաժանումը_մեկնել_է_Գերմանիա
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2016 17:25 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայ խաղաղապահների զորախումբը Գերմանիայում կմասնակցի մեկամսյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների: