Հայ առաքելական եկեղեցիներում տեղի է ունենում Ս. Զատկի ճրագալույցի արարողություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i215946-Հայ_առաքելական_եկեղեցիներում_տեղի_է_ունենում_Ս._Զատկի_ճրագալույցի_արարողություն
Այսօր՝ ավագ շաբաթ է` Զատկի ճրագալույցը: Ավագ շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2024 06:10 Asia/Tehran
  • Հայ առաքելական եկեղեցիներում տեղի է ունենում Ս. Զատկի ճրագալույցի արարողություն

Այսօր՝ ավագ շաբաթ է` Զատկի ճրագալույցը: Ավագ շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ:

Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ: Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ դրախտը: 

Եկեղեցական կարգի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով նրա հարությունը մեռելներից: