ԵՄ-ին անդամակցելը միայն կնվազեցնի Հայաստանի կենսամակարդակը. ՌԴ Պետդումայի պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i215974-ԵՄ_ին_անդամակցելը_միայն_կնվազեցնի_Հայաստանի_կենսամակարդակը._ՌԴ_Պետդումայի_պատգամավոր
Հայաստանի ենթադրյալ անդամությունը Եվրամիությանը միայն կնվազեցնի երկրում կենսամակարդակը, Հայաստանին սպասվում է հավերժ սպասող երկրի կարգավիճակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2024 05:48 Asia/Tehran
  • ԵՄ-ին անդամակցելը միայն կնվազեցնի Հայաստանի կենսամակարդակը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Հայաստանի ենթադրյալ անդամությունը Եվրամիությանը միայն կնվազեցնի երկրում կենսամակարդակը, Հայաստանին սպասվում է հավերժ սպասող երկրի կարգավիճակ։

ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը («Միասնական Ռուսաստան»)։

Պետդումայի պատգամավորը նշել է, որ Եվրամիությանը հիպոթետիկ անդամությունը ոչ մի կերպ չի օգնի ամրապնդել սոցիալական ոլորտը և դրականորեն չի ազդի բնակչության կենսամակարդակի վրա։

«Հայաստանում սոցիալական ոլորտն այնքան թույլ է, և ամեն ինչի համար միջոցների պակաս, գների բարձր աճ և ներդրումային գրավչության իսպառ բացակայություն է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Հայաստանի ղեկավարությունը չի կարող թեկուզ արհեստական թվեր նկարել, իսկ նման ֆանտաստիկ «անդամությունը» միայն կնվազեցնի նրանց կենսամակարդակը»,- ասել է Գովիրինը։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանը չի կարող պարծենալ բարձր ՀՆԱ-ով, և երկիրը չի կարող Եվրամիությանն ինչ-որ բացառիկ բան առաջարկել, ինչը չկա այլ երկրներում և հանուն որի արժեր ընդունել նրան։

«Ուստի, լավագույն դեպքում, Եվրամիությունից Հայաստանին պատասխանը կլինի ճիշտ նույնը, ինչ բոլոր ցանկացողների դեպքում․ հաստափոր հրահանգներ այն մասին, թե ինչ է պետք վերափոխել, փոխել և բարեփոխել, որպեսզի մի օր ստանա բաղձալի կարգավիճակը, և այնտեղ չկա «ի հեճուկս և հակառակ» չափանիշ։ Տարօրինակ է, որ Հայաստանում գլխի չեն ընկնում, որ եվրահրահանգները հատուկ այնպես են կազմված, որպեսզի անհնար լինի դրանք ամբողջությամբ իրականացնելը», - ընդգծել է նա։

Գովիրինի խոսքով՝ առավելագույնը, որ սպասում է Հայաստանին, հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, որից հանվել են Արևմուտքի կասկածները Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ։

https://www.tert.am/am/news/2024/03/30/edinaya-rossia/4101590