Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը
https://parstoday.ir/hy/news/armenia-i215984-Այսօր_Հայ_առաքելական_եկեղեցին_նշում_է_Սուրբ_Զատիկը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 31, 2024 10:05 Asia/Tehran
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ ինչպես ասվում է Զատիկը այս տարին նշվում է մարտի 31-ին եւ այն տօնում է համայն քրիստոնյա աշխարհը: Իրանահայ համայնքը եւս Հարության տօնը նշում է շուքով: Իրանահայ երեք թեմերի բոլոր եկեղեցիներում այս օրվա առիթով կատարվում է Սուրբ Պատարագ եւ հավատացյալներին հաղորդություն է տրվում:

Իրանի Իսլամական Հանրապետության արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոժամը շնորհավորում է այս բարեբաստիկ օրվա կապակցությամբ: