Հայաստանում Իրանի դեսպան. Սիոնիստական ռեժիմը Գազայում կանգնել է փակուղու առջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i216120-Հայաստանում_Իրանի_դեսպան._Սիոնիստական_ռեժիմը_Գազայում_կանգնել_է_փակուղու_առջև
Անդրադառնալով Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակմանը, Հայաստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը միշտ ժամանակին պատժում է իր թշնամիներին, և այս անգամ նույնպես, օկուպանտ ռեժիմը ժամանակին և համապատասխան տեղում խստագույնս կպատժվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2024 08:15 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպան. Սիոնիստական ռեժիմը Գազայում կանգնել է փակուղու առջև

Անդրադառնալով Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակմանը, Հայաստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը միշտ ժամանակին պատժում է իր թշնամիներին, և այս անգամ նույնպես, օկուպանտ ռեժիմը ժամանակին և համապատասխան տեղում խստագույնս կպատժվի։

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ահաբեկչության նահատակների հոգեհանգստի արարողության ժամանակ, հարգելով նահատակների հիշատակը, Մեհդի Սոբհանին ասել է․ «Սիոնիստական ռեժիմը հայտնվել է Գազայի փակուղում և այդ հատվածի անմեղ ժողովրդին ամիսներ շարունակ անխնա սպանելուց հետո ոչ մի արդյունքի չի հասել։  Եվ հիմա ռեժիմը գործում է ցանկացած հանցագործություն ՝ դաշտից դուրս գալու համար»: 

Քննադատելով մարդասիրությանը հակասող գործողությունների նկատմամբ Արևմուտքի երկակի դիրքորոշումն Իրանի դեսպանը դատապարտել է ռեժիմի կողմից մարդասիրական ու միջազգային օրենքների ոտնահարումը, հավելելով, որ մարդու իրավունքների հարցը դառը կատակ է Սիոնիստական ռեժիմի արևմտյան աջակիցների համար։