Հայաստանի ամենաբարեկամ երկիրը՝ Ֆրանսիան, հաջորդում են Հնդկաստանն ու Իրանը. սոցհարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i216172-Հայաստանի_ամենաբարեկամ_երկիրը_Ֆրանսիան_հաջորդում_են_Հնդկաստանն_ու_Իրանը._սոցհարցում
Որպես բարեկամական երկիր ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1%-ով, 12%-ը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2024 16:51 Asia/Tehran
  • Հայաստանի  ամենաբարեկամ երկիրը՝ Ֆրանսիան, հաջորդում են Հնդկաստանն ու Իրանը. սոցհարցում

Որպես բարեկամական երկիր ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1%-ով, 12%-ը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցհարցման տվյալները։

Հարցվածները պատասխանել էին «Ո՞ր երկիրն եք համարում բարեկամ» հարցին։

Ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Հնդկաստանը՝ 68.5 տոկոսով, այնուհետև Իրանը՝ 57.8%-ով։

41 տոկոսը պատասխանել է ԱՄՆ, 38 տոկոսը՝ Չինաստան, 34 տոկոսը՝ Վրաստան, 32 տոկոս՝ Գերմանիա, 29.7 տոկոսը՝ Ռուսաստան։

Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի մասով՝ 93 և 98 տոկոսն ասել է, որ ոչ բարեկամ երկրներ են։

Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը։  Հարցրել են քաղբանտարկյալների, Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

Հարցումներին մասնակցել է 1,101 մարդ