Կրեմլը Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն-Բլինկեն հանդիպմանը գնահատական կտա պաշտոնական հայտարարություններից հետո
https://parstoday.ir/hy/news/armenia-i216224-Կրեմլը_Փաշինյան_Ֆոն_դեր_Լեյեն_Բլինկեն_հանդիպմանը_գնահատական_կտա_պաշտոնական_հայտարարություններից_հետո
Կրեմլը վաղաժամ է համարում գնահատական տալ ուրբաթ Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2024 12:04 Asia/Tehran
  • Կրեմլը Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն-Բլինկեն հանդիպմանը գնահատական կտա պաշտոնական հայտարարություններից հետո

Կրեմլը վաղաժամ է համարում գնահատական տալ ուրբաթ Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ։

«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը: Թեև կան որոշակի հաղորդագրություններ այս հարցի վերաբերյալ: Դե, սպասենք որոշ հայտարարությունների»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու այս եռակողմ հանդիպումը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան կցանկանար իմանալ հայկական կողմի հայտարարած օրակարգի՝ եվրաատլանտյան ինտեգրման խորացման մանրամասները:

«Մենք չենք տեսել կամ լսել, թե ինչ նկատի ունի կողմերից մեկը՝ Հայաստանը՝ հայտարարելով եվրատլանտյան ինտեգրման թեմայի քննարկման մասին, առայժմ մենք ելնում ենք դրանից», - հավելել է Պեսկովը։

https://www.tert.am/am/news/2024/04/05/kremlin/4104479