Ե՞րբ կավարտվի Հյուսիս–Հարավի շինարարությունը․ աշխատանքներն ակտիվ փուլում են
Ապրիլ 06, 2024 10:06 Asia/Tehran
Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ծրագրի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են։ Հինգ տրանշից կազմված ծրագրում ամբողջությամբ շահագործման է հանձնվել առաջին՝ Երևան– Արտաշատ ու Երևան– Աշտարակ հատվածները։ Մյուսներում աշխատանքները տարբեր փուլերում են։