Արևմուտքի` Հայաստանին տված դատարկ խոստումների արդյունքը Բաքվի ղեկավարների միամտվելն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i216290-Արևմուտքի_Հայաստանին_տված_դատարկ_խոստումների_արդյունքը_Բաքվի_ղեկավարների_միամտվելն_է
Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանային լարվածության սրմանը, ասել է,-
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2024 15:01 Asia/Tehran
  • Արևմուտքի` Հայաստանին տված դատարկ խոստումների արդյունքը  Բաքվի ղեկավարների միամտվելն է

Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանային լարվածության սրմանը, ասել է,-

Եվրոպան և Միացյալ Նահանգները, մեծ աղմուկ բարձրացնելուց  հետո,ապրիլի 5-ին տեղի ունեցած համատեղ հանդիպմանը ընդամենը մի քանի դատարկ և հատկապես տնտեսական խոստումներ տվեցին,սակայն   Հայաստանին անվտանգության և ռազմական որևէ օգնություն չառաջարկեցին, իսկ Բաքվի պաշտոնյաները հանգստացան, և այս հանգստության արդյունքը եղան Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գտնվող սահմանամերձ գյուղերի բնակիչների ուղղությամբ գիշերային կույր կրակոցները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է   մի քանի օր տևողությամբ կարճատև և անցյալ տարվա ամռանը Լեռնային Ղարաբաղում մեկօրյա ճակատամարտի նման պատերազմ  սանձազերծել և գրավել Հայաստանի ու Վրաստանի սահմանի մոտ գտնվող Տավուշի  գյուղերը, ապա հաջորդ փուլում գրավել Տիգրանաշեն գյուղը դեպի Հայաստան և Վրաստան տանող Իրանի տարանցիկ ճանապարհը կտրելու  և  Հայաստանի ազգային ինքնիշխանությունը թուլացնելու համար։ 

Այս տեղաշարժերի համընկնումը սիոնիստների և Իրանի միջև լարվածության աճի հետ պատահական չէ։ Ալիևը սիոնիստներին ծառայելու իր պարտականությունը լավ է կատարել  և փորձում է խափանել  Իրանի և դիմադրության ճակատի կենտրոնացումը Արևմտյան Ասիայի զարգացումների վրա։ Որքան մեծ լինի սիոնիստների հետ  Իրանի ռազմական հաշվեհարդար տեսնելու հավանականությունը , այնքան կավելանան Ալիևի արկածախնդրությունները Հարավային Կովկասում։