Արևմուտքի` Հայաստանին տված դատարկ խոստումների արդյունքը Բաքվի ղեկավարների միամտվելն է
Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության սրմանը, ասել է,-
Եվրոպան և Միացյալ Նահանգները, մեծ աղմուկ բարձրացնելուց հետո,ապրիլի 5-ին տեղի ունեցած համատեղ հանդիպմանը ընդամենը մի քանի դատարկ և հատկապես տնտեսական խոստումներ տվեցին,սակայն Հայաստանին անվտանգության և ռազմական որևէ օգնություն չառաջարկեցին, իսկ Բաքվի պաշտոնյաները հանգստացան, և այս հանգստության արդյունքը եղան Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գտնվող սահմանամերձ գյուղերի բնակիչների ուղղությամբ գիշերային կույր կրակոցները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է մի քանի օր տևողությամբ կարճատև և անցյալ տարվա ամռանը Լեռնային Ղարաբաղում մեկօրյա ճակատամարտի նման պատերազմ սանձազերծել և գրավել Հայաստանի ու Վրաստանի սահմանի մոտ գտնվող Տավուշի գյուղերը, ապա հաջորդ փուլում գրավել Տիգրանաշեն գյուղը դեպի Հայաստան և Վրաստան տանող Իրանի տարանցիկ ճանապարհը կտրելու և Հայաստանի ազգային ինքնիշխանությունը թուլացնելու համար։
Այս տեղաշարժերի համընկնումը սիոնիստների և Իրանի միջև լարվածության աճի հետ պատահական չէ։ Ալիևը սիոնիստներին ծառայելու իր պարտականությունը լավ է կատարել և փորձում է խափանել Իրանի և դիմադրության ճակատի կենտրոնացումը Արևմտյան Ասիայի զարգացումների վրա։ Որքան մեծ լինի սիոնիստների հետ Իրանի ռազմական հաշվեհարդար տեսնելու հավանականությունը , այնքան կավելանան Ալիևի արկածախնդրությունները Հարավային Կովկասում։