Իրանի և Հայաստանի վճռականությունը՝ զարգացնելու մշակութային և գեղարվեստական փոխանակումները
Հայաստանում ԻԻՀ մշակութային հարցերով խորհրդական Մոհամմեդ Ասադի Մովահեդը Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետ այցելելիս հանդիպել է ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է այս կենտրոնի հնարավորությունների մասին՝ դրանք օգտագործելու երկու երկրի մշակութային փոխանակումների զարգացման համար։
Այս այցելությունից հետո, ֆակուլտետի ուսանողական երաժշտական խմբերը կատարեցին հայկական և դասական երաժշտության ստեղծագործություններ, որոնք արժանացան հյուրերի ուշադրությանն ու գովասանքին։
Ավելի ուշ Իրանի մշակույթի հարցերով խորհրդականի, Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետ դեկանի և դասախոսների ներկայությամբ հանդիպմանը քննարկվել և մտքերի փոխանակում է կատարվել Իրանի և Հայաստանի միջև երաժշտական խմբերի և երաժշտական տարբեր բնագավառների ուսանողների փոխանակման, ինչպես նաև երաժշտական ստեղծագործությունների համատեղ արտադրության և երկու երկրում երաժշտական համերգների անցկացման մասին։