Կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են․ Քոչարյանը՝ սահմանային վիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i216350-Կրակոցներն_անկանոն_անիմաստ_ու_աննպատակ_են_Քոչարյանը_սահմանային_վիճակի_մասին
Ադրբեջանական կողմից հնչող կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2024 09:19 Asia/Tehran
  • Կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են․ Քոչարյանը՝ սահմանային վիճակի մասին

Ադրբեջանական կողմից հնչող կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ապակիները կվերանորոգենք, ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատվեն նաև ԵՄ դիտորդների մակարդակով, հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- նշեց նա։

Շեշտեց՝ անհրաժեշտության դեպքում հայկական կողմից պատասխան կլինի։ Ինչ վերաբերում է կրակոցների պատճառին՝ Քոչարյանի կարծիքով՝ հիստերիկ դրսևորումներ են։

«Կարող է մյուս կողմում կանգնածներն էդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկեն մեր բնակավայրերի ուղղությամբ»,- նշեց Քոչարյանն ու հավելեց, որ կրակոցների և ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ հանդիպման միջև կապ չի տեսնում։

Շեշտեց՝ վերջին օրերի կրակոցներում ռազմական գործողությունների, էսկալացիայի տանելու ուղղությամբ քայլեր չի տեսնում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը հրաձգային զենքից կրակ են բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել նաև ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։

Sputnik.