Հարավային Կովկասում Հայաստանի և Արևմուտքի վրա ճնշում գործադրելու ռուսական լծակները
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանն ասել է. Բրյուսելի վերջին գագաթնաժողովից հետո Հարավային Կովկասում կարող է նոր վերադասավորում տեղի ունենալ, որի կենտրոնը կարող է լինել Հայաստանը։
ԻԼՆԱ-ին տված հարցազրույցում Աֆշար Սոլեյմանին հայտարարել է. «Վերջերս Հայաստանի վարչապետը որդեգրել է դիրքորոշումներ, որոնք ցույց են տալիս, որ Երևանը ձգտում է թեքվել դեպի Արևմուտք, ինչը, իհարկե, Ռուսաստանը դա համարում է լուրջ սպառնալիք իր համար: ԱՄՆ-ից և Եվրոպայից կազմված Արևմուտքը կարծում է, որ Ռուսաստանը պետք է ներգրավվի որոշ նոր մարտահրավերների մեջ Հարավային Կովկասում, որտեղ նույնիսկ ՆԱՏՕ-ի ընդլայնման քննարկումն իմաստվորվում է։
Սոլեյմանին հավելել է. «Եթե Հարավային Կովկասի հարցին նայենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա կեզրակացնենք, որ Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր շրջակայքը Արևմուտքի ցանկացած հարձակումից, և այդ պատճառով Մոսկվան առարկություններ է բարձրացրել Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ»։
Սոլեյմանին ասել է. «Փաշինյանը լավ գիտի, որ Երևանում տիրող իրավիճակը իրեն ձեռնտու չէ, բայց նա չի կարողացել հավասարակշռություն ստեղծել Արևմուտքի և Արևելքի միջև։ Այդ իսկ պատճառով Հայաստանը մի կողմից Ռուսաստանին չի տեսնում Երևանի դեմ ռազմական գործողություններ սկսելու իրավիճակում, բայց մյուս կողմից պետք է գիտակցի, որ Մոսկվան ունի Հայաստան արտահանվող էներգիայի խողովակը և կարող է ճնշում գործադրել Երևանի վրա»:
Վերջում Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը նշեց. «Եթե Ռուսաստանը չհարձակվեր Ուկրաինայի վրա, իսկ Փաշինյանը չթեքվեր դեպի արևմուտք, անկասկած, Ղարաբաղը չէր դրվի Ադրբեջանի գրկում, և պետք է ասել, որ Բաքուն նույնպես իր ցանկալի սցենարն է իրականացնում այս առումով»։