«Զանգեզուրի միջանցքը» եղել եւ մնում է օրակարգում. Արմեն Ռուստամյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i216400-Զանգեզուրի_միջանցքը_եղել_եւ_մնում_է_օրակարգում._Արմեն_Ռուստամյան
«Զանգեզուրի միջանցքը» եղել եւ մնում է օրակարգում, ինչքան էլ այս իշխանությունները փորձում են ասել, որ դա հանված է օրակարգից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 09, 2024 11:43 Asia/Tehran

«Զանգեզուրի միջանցքը» եղել եւ մնում է օրակարգում, ինչքան էլ այս իշխանությունները փորձում են ասել, որ դա հանված է օրակարգից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը շարունակում է գործել. «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջները մենք բազմիցս ենք լսում, շարունակում է մեր առջեւ այդ պահանջը դրվել: Բայց նաեւ իրենք միայն Զանգեզուրով չենք սահմանափակվելու: Իրենք պետք է այնպես անեն, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական գործոն իր նշանակությունը կորցնի: Այստեղ միայն այդ 4 տարածքների հանձնելու հարցը չի, մենք ռազմավարական հսկայական  հարված ենք ստանալու դրանից հետո: Կորցնելու ենք անգամ դեպի Վրաստան ճանապարհը: Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ պահել ռազմավարական նշանակության մեր բոլոր ճանապարհները, որից հետո մնացած բոլոր պահանջների իրականացումը տեխնիկայի հարց է դառնում:

Հայաստանը բերել այն վիճակի, որ որեւէ կարողություն անգամ չունենա իր նվազագույն շահերը պաշտպանելու: Տեսեք, թե ինչպիսի հիստերիա է իրենց մոտ առաջանում, երբ որեւէ երկիր, մասնավորապես, Ֆրանսիան, փորձում է ինչ-որ կերպ մեր պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ քայլեր կատարել: Արդեն Թուրքիայից են հայտարարություններ հնչում: Հստակ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հստակ ծրագիր են դրել չեզոքացնել ընդհանրապես հայկական գործոնը այս տարածաշրջանում»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

news.am