Իրանն արձագանքել է Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության եռակողմ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i216440-Իրանն_արձագանքել_է_Բրյուսելում_Հայաստանի_ԱՄՆ_ի_և_Եվրամիության_եռակողմ_հանդիպմանը
Արձագանքելով Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության եռակողմ հանդիպմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Թեհրանը կարծում է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2024 06:39 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության եռակողմ հանդիպմանը

Արձագանքելով Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության եռակողմ հանդիպմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Թեհրանը կարծում է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»։

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև վերջերս կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ  հարցերին, Նասեր Քանանին ընդգծելով է Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

Նա նշել է․ «Տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցության ընդլայնումն արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում։

Այս առումով անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանային կառույցների կարողությունները, ներառյալ՝ 3+3  մեխանիզմը՝ խաղաղության հատստաման, վեճերի կարգավորման, խաղաղության և կայունության ամրապնդման և փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության ամրապնդման համար»։