ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i216448-ՀՀ_ն_Արևմուտքի_հետ_գործակցությունը_չի_հակադրում_Իրանի_հետ_հարաբերություններին._Փաշինյան
Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2024 08:03 Asia/Tehran
  • ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան

Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին ընդգծեց Հայաստանի հատուկ մոտեցումը Իրանի հետ համագործակցության հարցում։

«Մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ։ Ընդ որում` Արևմուտքի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին և հակառակը»- եզրափակեց նա։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին, մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպումը, հայտարարել էր, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ:

Նա կարևորել էր տնտեսական համագործակցության ամրապնդումն ու կապերի ընդլայնումը։ Քանանին ընդգծել էր, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:

Sputnik.