Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է համատեղ քննություն անցկացնել տեղի ունեցած սահմանային միջադեպի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i216470-Հայաստանն_Ադրբեջանին_առաջարկում_է_համատեղ_քննություն_անցկացնել_տեղի_ունեցած_սահմանային_միջադեպի_վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2024 14:52 Asia/Tehran
  • Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է համատեղ քննություն անցկացնել տեղի ունեցած սահմանային միջադեպի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է:

«Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը»:

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում: