Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ապրիլ 16, 2024 18:17 Asia/Tehran
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։
Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
«Խաղաղապահները փակել են իրենց դիրքը Քելբաջարի շրջանի Խուդավենգ «Շահումյան, Դադիվանք» վանքում, իսկ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության պաշտպանության ներքո»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Արցախի Շահումյան շրջանի Ադրբեջանի կողմից օկուպացիայից հետո, ռուս խաղաղապահները նաև տեղակայվել էին Դադիվանքում։
Պիտակ