Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել
https://parstoday.ir/hy/news/armenia-i216932-Պուտինի_հետ_հանդիպում_կլինի_թե_երբ_Փաշինյանն_այս_պահին_չի_կարող_ասել
Պուտինի հետ չհանդիպելու պլաններ չունենք։ Այսօր Ստեփանավանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2024 07:48 Asia/Tehran
  • Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել

Պուտինի հետ չհանդիպելու պլաններ չունենք։ Այսօր Ստեփանավանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ թե երբ, Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Ռուաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։

Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։