Ապրիլ 21, 2024 18:41 Asia/Tehran
  • Կովկասագետ․ Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանում տարանցիկ դիրքը

Անդրադառնալով Հայաստանի կողմից մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու որոշմանը, կովակսագետ Էհսան Մոհդիյանը գրել է․ «Տարածքներ զիջելու քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է կորցնել իր դիրքը որպես երկիր, որն Իրանը և Արևմտյան Ասիայի մյուս երկրները կապում է ԵԱՏՄ տարածաշրջանին»։

 Մոհդիանը գրել է. «Սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում,  Իրանի նավահանգիստներից դեպի Հայաստան կապի բոլոր ուղիները կհայտնվեն Բաքվի ուժերի թիրախում»:
Նա հավելել է․ «Անկայուն իրավիճակում դժվար թե հնարավորություն լինի ներդրումներ կատարել միջանցքային կապի նախագծերում։ Տարածքային փոփոխությունները կազդեն նաև  Հայաստանի դաշնակիցների աշխարհաքաղաքական որոշումների վրա։ Արդյունքում է Բաքուն կբարելավի իր դիրքերը Հայաստանի հետ մրցակցության մեջ։ Պետք է նաև հաշվի առնել, որ    ապրանքները Ռուսաստան տեղափոխվում են Իրանի հարավային նավահանգիստներից՝ Ադրբեջանի  տարածքով»։