ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 1-ին սահմանային սյունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i217044-ՀՀ_Ադրբեջան_սահմանին_տեղադրվել_է_1_ին_սահմանային_սյունը
Հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 23, 2024 12:31 Asia/Tehran
  • ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 1-ին սահմանային սյունը

Հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել։

«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,– գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։