Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i217046-Բաքուն_համաձայնել_է_որ_ՀՀ_ի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները_հանդիպեն_Ղազախստանում._Ալիև
Ադրբեջանական կողմը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հանդիպեն Ղազախստանում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 23, 2024 12:43 Asia/Tehran
  • Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև

Ադրբեջանական կողմը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հանդիպեն Ղազախստանում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին Երևանում հայտարարել էր, որ Աստանան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։

«Ղազախստանը դիմել էր մեզ` առաջարկելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել այնտեղ, և մենք համաձայնեցինք։ Եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում», - ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ղազախստանը միջնորդ չէ, այլ միայն հարթակ է տրամադրում Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների համար։

Նա ընդգծել է, որ կողմերն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

«Մեզ պետք է միայն մանրամասները մշակել, սակայն, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ տարածաշրջանում գործընթացները զարգանում են դրական ուղղությամբ՝ լինի դա Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը, թե ադրբեջանա-հայկական սահմանի զատումը։

Հիշեցնենք` Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։