Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական ​​քաղաքականության զոհը
(last modified Sat, 27 Apr 2024 14:38:46 GMT )
Ապրիլ 27, 2024 18:08 Asia/Tehran
  • Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական ​​քաղաքականության զոհը

Ռուսաստանի Թալիշան զարգացման կենտրոնի ղեկավարն ասել է.«Հայաստանի վարչապետը խաղում է Արևմուտքի փազլում և իր երկիրը դարձրել է ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական ​​քաղաքականության զոհ»։

Իրանի Իսլամական Հանրապետության Թալիշերեն ռադիոյին  տված բացառիկ հարցազրույցում, Իսմայիլ Շաաբանովը հավելել է.«Հարավկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տեղակայման շրջանակում Հայաստանի կառավարությունը ծառայում է Արեւմուտքին»։

Շաաբանովն անդրադառնալով Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հարցում Բրիտանիայի դերին ընդգծել է,- «Արևմուտքն Զանգեզուրի միջանցք ստեղծելու մտադրություն ունենալով, իր օրակարգում է դրել Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու հարցը»։
Անդրադառնալով Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության փոփոխությանը, Թալիշների հարցերով ՌԴ նախագահի օգնականն ասել է,-«Հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը՝  Ռուսաստանը չափազանց զգույշ է, որպեսզի չընկնի Արևմուտքի նոր ծրագրերի ծուղակը»։։
Քննադատելով  Ղարաբաղի հայերի տեղահանումը և ընդգծելով Հայաստանի ժողովրդի դերը այս երկրի կառավարության քաղաքականության փոփոխության հարցում՝ Իսմայիլ Շաաբանովը հավելել է. -«Բաքու-Երևան սահմանային նոր որոշումներով և տարածաշրջանից ռուսական ուժերի դուրսբերմամբ Հարավային Կովկասում սպառնալիքները չեն նվազել»։