ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից
https://parstoday.ir/hy/news/armenia-i217244-ՆԳՆ_ն_հորդորում_է_չթիրախավորել_Ոստիկանությանը_և_զերծ_մնալ_սադրիչ_այլ_գործողություններից
Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 27, 2024 14:50 Asia/Tehran
  • ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ:

Ասված է ՆԳՆ ոստիկանության հայտարարության մեջ․

«ՆԳՆ Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթ 7 օր ռեժիմով իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ձեռնարկելով հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ:

Իրավապահ կառույցն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է օրենքով իրեն տրված իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակներում հնարավորինս նվազ միջամտության միջոցառումների կիրառումը:

ՆԳՆ Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց ողջ ընթացքը գտնվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության մշտադիտարկման ներքո:

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, անհիմն կամ, այսպես ասած՝ սեփական, բայց իրականում անհայտ ծագման աղբյուրներին հղում անելով՝ չթիրախավորել ՆԳՆ Ոստիկանությանը, զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից և հիմք ընդունել Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները, մեկնաբանությունները»: