Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i217282-Խաղաղության_օրակարգը_արտագաղթը_կանխելու_մասին_է._վարչապետ
Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2024 12:56 Asia/Tehran
  • Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք, տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է, որ մենք համընդհանուր դարձած այդ երևույթը, թե ոնց ենք մեր տղաներին իքս տարիքից աշխատում, որ Հայաստանից դուրս ապրի, որ բանակ չգնա։ Այդ երևույթը գիտենք բոլորս, բայց չենք խոսում դրա մասին։ Հարց՝ ի՞նչու չենք խոսում։ Պետք է խոսենք դրա մասին»,-ասաց Փաշինյանը։