Ապրիլ 29, 2024 18:00 Asia/Tehran
  • Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն

Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խոսքը Թուրքիայի մասին է։ Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի քայքայմանը։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ ներկա իրավիճակը ենթադրում է անվտանգության նոր ռազմավարության շտապ ընդունման անհրաժեշտություն, որը պետք է հիմնված լինի մի քանի սկզբունքների վրա, ինչը ՀՀ իշխանությունների ներկա քաղաքականության պայմաններում անհնար է։ «Առաջին սկզբունքը պետության եւ անձի անվտանգության ապահովման կայուն համակարգն է հայ ինքնության պահպանմամբ։ Բացի այդ, ռազմավարությունը պետք է հիմնված լինի երաշխիքների վրա, այդ թվում իրավունքի գերակայության, իրական դեմոկրատական արժեքների, արդյունավետ պետական համակարգի, բանակի մարտունակության եւ այլ սկզբունքների»,- նշել է նա։