Մեկնաբանություն- Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաները Փաշինյանի կողմից Բաքվին արվող զիջումների դեմ
(last modified Tue, 14 May 2024 15:11:52 GMT )
Մայիս 14, 2024 18:41 Asia/Tehran

Ադրբեջանին միակողմանի տարածքներ հանձնելու և Իլհամ Ալիևի կառավարությանը իրարահաջորդ զիջումներ անելու դեմ Հայաստանում ընթացող ժողովրդական բողոքի ցույցերը թեւակոխել են 10-րդ օրը։

Այս կապակցությամբ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Երեւանի կենտրոնում եւ հերթական անգամ պահանջել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հայաստանում մայիսի 4-ին Տավուշի մարզից մեկնարկել է համաժողովրդական բողոքի նոր փուլը։ Սկզբում ցուցարարների թիվը մի քանի  հարյուր էր հայտարարվել, սակայն Երևան գնալու ճանապարհին ցուցարարներին միացել են հազարավոր մարդիկ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հստակեցրել է,որ ոչ միայն դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը, այլև դեմ է  տարածքների միակողմանի հանձնմանը և ադրբեջանական կողմի պահանջների  իրականացմանն ու շահերի ապահովմանը։ 

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սովորել է Անգլիայում և  10 տարի ծառայել է Կանադայում և ունի Կանադայի անձնագիր։ Նա ունի և Հայաստանի և Կանադայի քաղաքացիություն։ 

Գալստանյանն իր ելույթներում հիմնականում կենտրոնացել է Հայաստանի վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վրա։

Հարկ է նշել,որ  Չնայած Գալստանյանը սովորել է  տխրահռչակ  Անգլիայում , և ծառայել  Կանադայում , Հայաստանում  իշխանամետ լրատվամիջոցները նրան մեղադրում են Ռուսաստանի հատուկ գործակալությունների համար աշխատելու մեջ։ 

Ի դեպ կան մարդիկ ,որոնք ասում են  Բագրատ սրբազան Գալստանյանը ժողովրդի վստահելի անձն է։ Նրանք հիմնականում սփյուռքահայեր են և ռուսաստանաբնակ հայեր։ Այս համատեքստում հայ քաղաքագետ  Դավիթ Ստեփանյանը համոզված  է,որ «Այս հոգևորականի թիկունքում կանգնած են Հայաստանի նախկին ռուսամետ առաջնորդները, և պայքարին նրա մասնակցության պատճառը պարզապես չի վերաբերում սահմանազատման հարցին»։

Այս մեղադրանքն առաջ է քաշվել մի իրավիճակում, երբ բողոքի ցույցերի  հոգեւոր առաջնորդը լրագրողներին ասել է, որ ինքը քաղաքական պահանջներ չունի, բայց տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունն այս ակցիային նրան ստիպել է  պահանջել Փաշինյանի հրաժարականն ու վերջնագիր  ներկայացնել։ Մյուս կողմից, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի   փորձագետ Անդրանիկ Միհրանյանը համոզված է,որ «Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ ժողովուրդը ոտքի է ելել՝ պայքարելու Փաշինյանի կառավարության դեմ՝ միակողմանի զիջումների և Հայաստանի տարածքները Ադրբեջանին  հանձնելու կործանարար քաղաքականության դեմ»։

Ներկայիս վեճերն առաջացել են Հայաստանի Տավուշի և Ադրբեջանի  Ղազախի մարզերի միջև ձեռք բերված սահմանային համաձայնության հետևանքով։ Ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի 1990-ականների սկզբին ԼՂ պատերազմի ժամանակ գրաված 4 սահմանամերձ գյուղերը։
Այս շրջանի հայկական գյուղերի բնակիչները, հատկապես Կիրանցի բնակիչները մտավախություն ունեն, որ ստիպված կլինեն լքել իրենց տները։

Ամփոփելով Հայաստանում ընթացող ժողովրդական բողոքի ակցիաների վերաբերյալ մեկնաբանությունը, պետք է ասել,որ չնայած Երևանի կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ այդ ցույցերը վտանգ չեն ներկայացնելու Հայաստանի և իշխող կուսակցության համար, սակայն թվում է, որ այդ բողոքի ցույցերը կարող են Հայաստանում հանգեցնել քաոսի,անկայունության  և ներքին լարվածության, որի հարատևման արդյունքն անհայտ է։