Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. բազմաթիվ քաղաքացիներ Օպերայի մոտ են
https://parstoday.ir/hy/news/armenia-i217986-Մեկնարկել_է_Տավուշը_հանուն_հայրենիքի_շարժման_երթը._բազմաթիվ_քաղաքացիներ_Օպերայի_մոտ_են
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի շենքի մոտ են` անհամաձայնություն հայտնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2024 14:56 Asia/Tehran
  • Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. բազմաթիվ քաղաքացիներ Օպերայի մոտ են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի շենքի մոտ են` անհամաձայնություն հայտնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայտնել ենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14–ին հայտարարել էր, որ մայիսի 15-ին` ժամը 17։00–ին, երթով պետք է շարժվել Օպերայի տարածք` վարվող քաղաքականության համար պատաասխան պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը ելույթ է ունենալու EBRD միջազգային ֆորումի շրջանակում։

Երևանի տարբեր հատվածներից մի քանի հարյուր քաղաքացիներ երթով հասել են Ազատության հրապարակ։ Հյուսիսային պողոտայի կողմից` Թումանյան փողոցի հատվածում, բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք սահմանափակել են մարդկանց տեղաշարժը։ Նաև երկաթե արգելապատնեշներ ենտեղադրվել։ Նույն իրավիճակն է նաև Օպերայի շենքին հարող այլ փողոցներում։

Թումանյան փողոցի մոտ քաղաքացիները նաև «վուվուզելներով» անդադար սուլում են` ի նշան բողոքի, երբ այդ մասով անցնում են EBRD-ի ներկայացուցիչները։