Երևանում որոշ երթուղիների վարորդներ սաբոտաժ են արել և ուղեգծից դուրս եկել․ Կոստանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218292-Երևանում_որոշ_երթուղիների_վարորդներ_սաբոտաժ_են_արել_և_ուղեգծից_դուրս_եկել_Կոստանյան
Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2024 14:18 Asia/Tehran
  • Երևանում որոշ երթուղիների վարորդներ սաբոտաժ են արել և ուղեգծից դուրս եկել․ Կոստանյան

Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել:

 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:

«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»,- գրում է Կոստանյանը։

Նա շեշտում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար։

Կոստանյանի խոսքով՝ համակարգային բարեփոխումների արդյունքներից մեկն այն է, որ մայիսի 20-ին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ՝ ընկերությունում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է։