Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218434-Հայաստանը_եվրասիական_ինտեգրման_միջոցով_կարող_է_իրացնել_իր_ինքնիշխանությունը_Սարգսյան
Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԵԱԶԲ փոխնախագահը կարծում է, որ եվրասիական տարածքում հայկական լուծումները ներկայացնելու բացառիկ հնարավորություն կա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2024 08:23 Asia/Tehran
  • Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Սարգսյան

Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԵԱԶԲ փոխնախագահը կարծում է, որ եվրասիական տարածքում հայկական լուծումները ներկայացնելու բացառիկ հնարավորություն կա:

Հայաստանի առջև այսօր բացառիկ հնարավորություն է բացվում՝ եվրասիական ինտեգրման միջոցով իրացնելու իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ թվային։ Այս մասին Մոսկվայում Armenian Business Forum 2024 համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ որևէ այլ վայրում Հայաստանը չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, մինչդեռ Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա:

«Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ–ի 180– միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել։ Իսկ դա սեփական ինքնիշխանության իրացման եզակի գործիք է ստեղծում», - ասել է նա։

Սարգսյանը պարզաբանել է, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական միության անդամ, կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը։ Հայաստանի առջև հենց եվրասիական ինտեգրման միջոցով են արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։