Վարչապետի մեր թեկնածուն պետք է լինի վերկուսակցական. Բագրատ սրբազան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218456-Վարչապետի_մեր_թեկնածուն_պետք_է_լինի_վերկուսակցական._Բագրատ_սրբազան
Վարչապետի մեր թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, ձևավորի անցումային կառավարություն։ «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 26, 2024 13:55 Asia/Tehran

Վարչապետի մեր թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, ձևավորի անցումային կառավարություն։ «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։

«Այդ թեկնածուն կլինի հաշտության կառավարության, որը կհամախմբի բոլոր ունակներին` մասնագիտական վաստակով, հմտություններով, արհեստավարժությամբ ու աստվածասեր։ Նա հստակ պետք է ունենա օրակարգային երեք ուղղություն`

..  ներքին հաշտություն` հիմնված արդարության ու արդարադատության վրա, մեր կյանքի ապաքինմամբ ու զարգացմամբ պայմանավորված

..  արտաքին հարաբերություններում առանց «հակա»–ների քաղաքականություն` իրականության ներկայիս իրավիճակի սառեցմամբ, օրինակելի իրավիճակի զարգացում` գիտակցելով խաղաղության գինը,

..  պետք է պատրաստի արտահերթ կամ հերթական ընտրություններ` առանց հավակնություն ունենալու մասնակցել այդ ընտրություններին»,– հայտարարեց սրբազանը։

Ըստ նրա` վարչապետի թեկնածուն կապահովի ադրբեջանական ուժերի դուրսբերումը մեր տարածքներից, իսկ սահմանազատման գործընթացը կսկսվի խաղաղության պայմանագրի ստորագրելուց անմիջապես հետո` հստակ քարտեզներով, այլ ոչ թե աչքաչափով, երաշխավորների ներգրավվածությամբ։