Մայիս 27, 2024 11:54 Asia/Tehran
  • Ոստիկանությունը ժամը 11։10-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիաների 226 մասնակցի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 27-ին, ժամը 11։10-ի դրությամբ բերման են ենթարկել բողոքի ակցիաների 226 մասնակցի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

«Այս պահի դրությամբ փակ փողոցներ չկան»,- ասացին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում տարբեր փողոցներ են փակում։

https://www.armenpress.am/arm/news/1138041.html

Պիտակ