Ֆրանսիան առաջնային գործընկերներից է. Փաշինյանը` Օ–դը–Սեն շրջանային խորհրդի նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218496-Ֆրանսիան_առաջնային_գործընկերներից_է._Փաշինյանը_Օ_դը_Սեն_շրջանային_խորհրդի_նախագահին
Ֆրանսիան Հայաստանի առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ կա։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ֆրանսիայի Օ–դը–Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2024 14:36 Asia/Tehran
  • Ֆրանսիան առաջնային գործընկերներից է. Փաշինյանը` Օ–դը–Սեն շրջանային խորհրդի նախագահին

Ֆրանսիան Հայաստանի առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ կա։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ֆրանսիայի Օ–դը–Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը և բարձր գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի և, ընդհանրապես, Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ–դը–Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը

Ժորժ Սիֆրեդին իր հերթին նախ զորակցությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավելել, որ Ֆրանսիայի Օ–դը–Սենի շրջանը, գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի մարզի հետ, պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել:

Նա նաև կարևորել է Տավուշի մարզի հետ գյուղատնտեսության, ագրոտուրիզմի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացումը: