Մայիս 27, 2024 18:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանում շարունակվում են ժողովրդական բողոքի ակցիաները

Հայաստանում ժողովրդի կողմից հակակառավարական ցույցերը շարունակվում են։ Ցուցարարներն անհնազանդության ակցիաներ իրականացնելով, փակել են դեպի մայրաքաղաք Երևան տանող բոլոր ճանապարհները։

Ցուցարարները նաև համախմբվել են կառավարական ամառանոցի դիմաց։ Այդ տարածքը շրջապատված էր ոստիկանության և ուժայինների կողմից։ Վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Փաշինյանը տեղում չէ և առավոտյան մեկնել է երկրի հյուսիսում հեղեղից տուժած շրջաններ։ Ոստիկանությունը շարունակում է ձերբակալել ցուցարարներին։ 

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, Տավուշի շրջանի չորս գյուղեր Ադրբեջանին հանձնելու կառավարության որոշումից հետո, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի կոչով և առաջնորդմամբ, բողոքի ակցիաներ են սկսվել։

Իրականում, ադրբեջանական կողմին հանձնված տարածքները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն քանի որ այդ տեղից է անցնում Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի հատվածը, և ռուսական գազամուղը։ Ցուցարարներն անօրինական են համարում այդ հանձնումը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

Հարկ է նշել Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ 52-ամյա Բագրատ Սրբազանը քաղաքական և ֆինանսական առումով մաքուր անցյալ ունի։ Նա սովորել և ծառայել է Անգլիայում և Կանադայում։ Նաև ունի Կանադայի քաղաքացիություն։ Տավուշը Հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Սրբազան Գալստանյանը հայտարարել է, որ դեմ չէ Ադրբեջանի  հետ սահմանազատման գործընթացին, այլ դեմ է ադրբեջանական կողմի պահանջներին ենթարկվելուն և միակողմանի հանձնումներին։

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի գլխավորությամբ բողոքող ժողովուրդը մոտավորապես 160 կմ ճանապարհ է անցել և համախմբվել Երևանի Հանրապետության հրապարակում։ Սոցցանցերում տարածված տեսանյութերի համաձայն, հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշը կրելով մասնակցել են ցույցերին։ Սրբազանը վարչապետին մեղադրել է սահմանային չորս գյուղերը հանձնելու մեջ։ Իշխող կուսակցությանը հարող լրատվական գործակալություններ Սրբազան Հորը մեղադրում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ։ Իսկ փոխարենը շատերը համոզված են, որ Սրբազան Հայրը վստահելի անձնավորություն է։ Նման կարծիք ունեն նաև Սփյուռքում և Ռուսաստանում բնակվող հայերը։

Հայաստանի իշխող կուսակցությանը մոտ կանգնած փորձագետ՝ Դավիթ Ստեփանյանը համոզված է, որ Սրբազան Բագրատ Գալստանյանի և նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերի նպատակն է վերականգնել Ռուսաստանի ներազդեցությունը Հայաստանում։

Իսկ Մոսկվայի միջազգային հարաբերությությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր՝ Անդրանիկ Միհրանյանն ասում է․- Ժողովուրդը Բագրատ Սրբազանի առաջնորդմամբ, պայքար է սկսել Փաշինյանի կառավարության, նրա կողմից միակողմանի հանձնումների և նրա կործանարար քաղաքականությունների դեմ։

Ի դեպ, Սրբազան Հոր խոսքերից պարզ է, որ ժողովրդի միակ պահանջը Փաշինյանի հրաժարականն է։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի ԱԺ-ում ընդդիմադիր կուսակցություններն այդ նպատակի իրագործման համար նվազագույնը 36 ձայնի կարիք ունեն։ Ներկայիս ընդդիմադիր պատգամավորների թիվը 35 է, իսկ մեկ պատգամավոր որևէ խմբակցության անդամ չէ և եթե նա միանա ընդդիմությանը, ապա անվստահություն հայտնելու նախագիծը կարող է ներկայացվել քվեարկության։ 

Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայան, որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։ Այսինքն՝ 107 պատգամավորներից առնվազն 54-ը պետք է միանա, սակայն ընդդիմությունն այդքան ձայն չունի:

Իրականում, անհնար է թվում, որ Փաշինյանի կառավարությունը հրաժարական ներկայացնի։ Այսպիսով Հայաստանը չափազանց ճգնաժամային վիճակում է հայտնվել։ Փաշինյանի կառավարության ընդդիմադիրնեը կամ պետք է Սահմանադրության համաձայն, օրինական պայմաններ ստեղծեն, կամ բռնության դիմելով, հեղաշրջում իրականացնեն։ Այս երկու տարբերակներն էլ հեռու է թվում ընդդիմությունից։ Կարծես թե հենց այդ պատճառով է, որ Փաշինյանի կառավարության ընդդիմադիրնեը փորձում են իրենց թիվն ավելացնելով, ենթահող ստեղծել ժողովրդական ցույցերի միջոցով Փաշինյանին հեռացնելու համար։

Պիտակ