Իրանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը ուղերձով շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի (մայիսի 28) կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի հարգարժան ժողովրդին և կառավարությանը
Ամենաանկեղծ շնորհավորանքներն ենք հղում։
Հայաստանի ազգային տոնը հայ ժողովրդի հպարտության, անկախության և ինքնության խորհրդանիշն է։ Այս օրը պատեհ առիթ է բարձր գնահատելու այս հինավուրց երկրի ժողովրդի վայրիվերումներով լի պատմությունը, հարուստ մշակույթը և արժեքավոր ձեռքբերումները:
Իրանի և Հայաստանի միջև բարեկամական հնադարյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա։ Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդները պատմության ընթացքում միշտ եղել են միմյանց կողքի և օգնել միմյանց՝ զարգացման ու առաջընթացի ճանապարհին։
Հուսով ենք, որ խաղաղության, կայունության և զորակցության քողի ներքո մենք ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների օրեցօր ընդլայնմանը բոլոր ոլորտներում, հատկապես մշակութային, տնտեսական և քաղաքական բնագավառներում։
Բարձրյալից հայցում ենք Հայաստանի ժողովրդին առողջություն, հպարտություն և երջանկություն, իսկ այս երկրի կառավարությանը՝ նորանոր հաջողություններ՝ զարգացման և բարգավաճման ճանապարհին»։