Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու հիշատակին նվիրված միջոցառում
Հունիսի 1-ին, ժամը 18։00-ին, Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու հիշատակին նվիրված միջոցառում։
Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնն իմամ Խոմեյնու գաղափարներով հետաքրքված բոլոր անձանց հրավիրում է ներկա գտնվել միջոցառմանը։
«Վերանայելով հեղափոխության իմամների մտքերը» խորագրով միջոցռաման ընթացքում կներկայացվեն «Գիտական և մշակութային դիվանագիտությունը ներկա դարաշրջանում» թեմայով հոդվածներ և դասախոսություններ։
Իմամ Խոմեյնին գլխավորեց Փահլավի ռեժիմը տապալելուն ուղղված շարժումը, որը հաղթեց 1979թ և որից հետո կայացած հանրաքվեի արդյունքներով, հիմնադրվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Իմամ Խոմեյնին մահացել է 1989 թվականի հունիսի 3-ին, 86 տարեկան հասակում, Թեհրանում։