Երևանում իրականացվող ակցիայի մասնակիցները ծակել են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը
Մայիս 30, 2024 14:59 Asia/Tehran
Երևանում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը:
Այս մասին հայտնում եմ ՀՀ ոստիկանությունից՝ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից:
« ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- հայտնում են Ոստիկանությունից:
Պիտակ