Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218682-Կողմ_ենք_որ_հարաբերությունները_շարունակեն_զարգանալ._Պուտինը_շնորհավորել_է_Փաշինյանին
Ռուսաստանը կողմ է, որ ռուս–հայկական հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2024 14:18 Asia/Tehran
  • Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ռուսաստանը կողմ է, որ ռուս–հայկական հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան կապակցությամբ։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,– գրել է Պուտինը։

Նա Փաշինյանին մաղթել է առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։

ՀՀ վարչապետին շնորհավորել է նաև ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։

«Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը։ Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում»,– ասված է Միշուստինի ուղերձում։

Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Հիշեցնենք` այսօր լրանում է Փաշինյանի 49–ամյակը։