Ադբեջանական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218694-Ադբեջանական_ԶԼՄ_ներն_անդրադարձել_են_Հայաստանում_ընթացող_հակակառավարական_բողոքի_ցույցերին
Դատապարտելով Հայաստանում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերն ադրբեջանական ԶԼՄ-ները սպառնացել են, որ եթե Երևանի գործող իշխանությունը ստիպված լինի հրաժարական տալ, ապա «Բաքուն և Անկարան ստիպված կլինեն կարգուկանոն հաստատել Հայաստանում՝ ուղարկելով ռազմական ուժ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2024 05:49 Asia/Tehran
  • Ադբեջանական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերին

Դատապարտելով Հայաստանում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերն ադրբեջանական ԶԼՄ-ները սպառնացել են, որ եթե Երևանի գործող իշխանությունը ստիպված լինի հրաժարական տալ, ապա «Բաքուն և Անկարան ստիպված կլինեն կարգուկանոն հաստատել Հայաստանում՝ ուղարկելով ռազմական ուժ»:

Կովկասի հարցերով վերլուծաբան Էհսան Մոհդիյանն իր Telegram էջում գրել է․ «Ալիևն ու Էրդողանը չեն հրաժարվում Զանգեզուրի կեղծ միջանցքի երազանքից։ Եվ մտադիր են ճակատագրական խաղ խաղալ։ Բայց Իրանը թույլ չի տա, որ իր շահերը վտանգվեն»։ 

Հարկ է նշել, որ ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին զգուշացրել է միջազգային սահմանների անվտանգության կապակցությամբ, նշելով, որ Բաքուն և Երևանը չպետք է ոտնձգություն կատարեն միջազգային սահմանների նկատմամբ, իսկ ահաբեկիչները չպետք է հաստատվեն Իրանի սահմանների մոտ։