Մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում. Բագրատ սրբազան
Հունիս 02, 2024 07:41 Asia/Tehran
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կշարունակեն այցելել Հայաստանի այլ քաղաքներ։ Գյումրիում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա չասաց, թե կոնկրետ որ քաղաքներ կայցելեն և երբ։
«Դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում»,– ասաց սրբազանը։
Այսօրվա հանրահավաքն ավարտվեց «Նիկոլի փուչիկ խոսքերը» ակցիայով։ Երիտասարդները պայթեցրին իրենց հետ բերած փուչիկները, որոնց վրա գրված էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` տարբեր ժամանակներում հնչեցրած հայտարարությունները, օրինակ` «Արցախը Հայաստան է, և վերջ»։