Փաշինայնի վարչապետությամբ ցանկացած արտահերթ ընտրություն ապահովելու է նրա թիմի հաջողությունը. Շարմազանով
https://parstoday.ir/hy/news/armenia-i218726-Փաշինայնի_վարչապետությամբ_ցանկացած_արտահերթ_ընտրություն_ապահովելու_է_նրա_թիմի_հաջողությունը._Շարմազանով
Չեմ կարծում,թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների. ակնհայտ է,որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2024 14:36 Asia/Tehran
  • Փաշինայնի  վարչապետությամբ ցանկացած արտահերթ ընտրություն ապահովելու է նրա թիմի հաջողությունը. Շարմազանով

Չեմ կարծում,թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների. ակնհայտ է,որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

«Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխանափոխության օրակարգն արդիական է մնում։ Շարժմանն աջակցելու մասին հայտարարել են բազմաթիվ քաղաքական ուժեր։ Ակնհայտ է, որ հակառակ իշխանավորների պնդումներին, շարժումն այլևս իրողություն է ու պետք է հաշվի նստել շարժման հետ։

Բայց Սրբազան շարժումից անջատ՝ ձևավորվում է նոր՝ ընդդիմության մանդատներ դնելու արհեստական «պահանջ»։ Մանդատներից հրաժարվելու կողմնակիցները բաժանվում են երկու խմբի.

1. Ազնիվ մղումներով քաղաքացիներ ու գործիչներ, որոնք միամտաբար կարծում են, թե ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը հանգեցնելու է ԱԺ լուծարման։

2. ԱԺ-ից դուրս մնացած որոշ կուսակցապետեր ու գործիչներ, որոնք հայտնի են նիկոլիզմի շահեր սպասարկելու «փառահեղ» գործունեությամբ։

Տպավորություն է, որ սրանց նպատակը ոչ թե Փաշինյանի, այլ՝ խորհրդարանական ընդդիմության դեմ պայքարն է։

Այդ առումով մի քանի դիտարկում.

1. Փաշինյանի  վարչապետությամբ ցանկացած արտահերթ ընտրություն ապահովելու է նրա թիմի հաջողությունը, ինչպես դա եղավ 2021-ին։

2. Ընդդիմության մանդատներից հրաժարվելը դեռ արտահերթի գնալու պատճառ չէ։ Օրենքի նման պահանջ գոյություն չունի։

Հետևաբար՝ պետք է ավելացնել Փաշինյանի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին», - նշել է քաղաքական գործիչը։