Հայաստանը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»
Հունիս 08, 2024 08:12 Asia/Tehran
ՀՀԳ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։
Երևանի այս հայտարարությունը հնչում է ի պատասխան Բաքվի հնչեցրած պահանջների։ Հակառակ Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին, որ կողմերը երկուստեք խնդիրներ են տեսնում հիմնարար փաստաթղթերում, բայց դրանք խաղաղության բանակցությունների օրակարգի մաս չեն, Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։