Մեկնաբանություն - Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի հետ խաղաղության անհնարինության վերաբերյալ
Թուրքական լրատվամիջոցները հերթական անգամ խոսել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հիմնարար տարաձայնությունների շարունակման վեևաբերյալ։
Թուրքական կառավարությանը կից լրատվամիջոցները, մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, հայտարարել են, որ հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ որպես Բաքվի և Անկարայի գլխավոր թշնամի։ Ըստ Անկարայի լրատվամիջոցների՝ Իլհամ Ալիևն ավելի վաղ Բաքվում թյուրքալեզու երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների հարցը Բաքվի և Երևանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի բաց մնացած հարցերից է։
Կարծես թե Անկարայի պետական այրերը մտադիր են Ադրբեջանի օգնությամբ լուծել Թուրքիայի խնդիրները Հայաստանի հետ, որպեսզի հետագայում իրենց պայմանները պարտադրեն հարավկովկասյան այս երկրին։
Այս իրավիճակում կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանի ապավինումը Ամերիկային և Արևմուտքում նրա դաշնակիցներին հիմնարար սխալ է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության մեջ։ Որովհետև արևմտյան կառավարությունները ընդամենը լավ հնարավորություն են ձեռք բերել մարգինալացնելու Ռուսաստանին և տարածաշրջանի այլ անկախ երկրներին՝ Հարավային Կովկասում պատերազմ հրահրելու միջոցով։
Այսպիսով, հակառակ կողմի սպառնալիքներն ընդամենը նոր քաղաքական խաղ են, որը ամերիկյան իշխանությունները սկսել են տարածաշրջանում իրենց տարածաշրջանային դաշնակիցների, այդ թվում Բաքվի և Անկարայի կառավարությունների օգնությամբ։
Իրանի նախկին արտգործնախարար, քաղաքական հարցերով փորձագետ Ալի Աքբար Վելայաթին այս կապակցությամբ ասել է. «Ամերիկան և Արևմուտքը հստակ հայտարարել են, որ ցանկանում են միջամտել աշխարհի այս շատ զգայուն տարածաշրջանում, ըստ երևույթին իրենց նպատակը հայտարարել են՝ աջակցել խաղաղության հաստատմանը, մինչդեռ նման գործողությունները ցույց են տալիս, որ վատ անցյալով այս խմբի նպատակը ոչ այլ ինչ է, քան հիմքեր ստեղծել աշխարհի զգայուն մասերում լարվածություն առաջացնելու համար, պատրվակ ձեռք բերել ռազմական ներկայության համար՝ աշխարհի այս զգայուն հատվածի երկրների անվտանգությունն ու անկախությունը ոչնչացնելու գնով»։
Վերջին մի քանի տարիներին, երբ ուժերի հարաբերակցությունը ինչ-որ կերպ փոխվել է հօգուտ Ադրբեջանի, Բաքվի ղեկավարների մոտ ուժեղացել է Հայաստանի հետ ընդհանուր սահմանային տարածքներում առաջխաղացման մոտիվացիան։
Լուրջ ենթադրություններից մեկը՝ ներկա փուլում Բաքվի և Երևանի միջև լարվածության աճի պատճառների և երկու երկրների միջև նոր էսկալացիայի հավանականության մասին կապված է Էրդողանի համար պատերազմի խիստ անհրաժեշտության հետ: Սիրիայում, Իրաքում և աշխարհի այլ տարածաշրջաններում Թուրքիայի ռազմականացման քաղաքականությունը ձախողվել է։
Այդ իսկ պատճառով, Թուրքիայի ժողովրդի արժանապատվությունը պահպանելու և հեղինակությունը վերականգնելու համար Անկարայի կառավարությանն այլ բան չի մնում, քան պատերազմ սկսել Կովկասում։ Այս հարցը համահունչ է թե՛ Անկարայի կառավարության քաղաքականությանը, թե՛ ԱՄՆ-ի և Հարավային Կովկասում նրա կեղծ դաշնակիցների քաղաքականությանը։
Կասկածից վեր է, որ Հարավային Կովկասում պատերազմի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամ երկրների աջակցության դեպքում այս տարածաշրջանում ԱՄՆ-ի պահանջներն առաջ տանելու համար, Թուրքիան և Հարավային Կովկասի հանրապետությունները ավելի շատ կենթարկվեն լարվածության և նույնիսկ կազմալուծման, քան այլ պետությունները։