ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i220120-ՌԴ_ԱԳՆ_մեկնաբանել_է_Ռուսաստանում_ՀՀ_դեսպանին_փոխելու_ծրագրերը
Ռուսաստանը Հայաստանի իրավասությունն է համարում Մոսկվայում հանրապետության դեսպանի թեկնածության որոշումը և նշանակումը. այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2024 12:57 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը

Ռուսաստանը Հայաստանի իրավասությունն է համարում Մոսկվայում հանրապետության դեսպանի թեկնածության որոշումը և նշանակումը. այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը: Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է: Նման հարցերի լուծման համար ընթացակարգեր են սահմանվել և դրանք կիրականացվեն», - ասել է նա լրագրողներին:Նա նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:«Միշտ խորին գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքի առնչությամբ: Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վարնազովիչին՝ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ մեր երկիրը շուտով նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Նա այս մասին ասել էր ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:«Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,-ասել է նա:

https://www.tert.am/am/news/2024/07/05/ambassador/4149918