Երևանում կայացել է «Զբոսաշրջության զարգացումն Իրանի և Հայաստանի միջև» գիտաժողովը
Հայաստանում ԻԻՀ դեսպան դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ, Հայաստանի պատմության թանգարանում կայացել է կայացել է «Զբոսաշրջության զարգացումն Իրանի և Հայաստանի միջև» գիտաժողովը։ Նշելով, որ երկու երկրների թանգարանների միջև փոխգործակցության և հաղորդակցության ենթահող կա, դեսպան Սոբհանին հավելել է․ «Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնի ջանքերով երկու երկրների Պատմության թանգարանների միջև կապեր կհաստատվեն»։
Անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում կայացած Նավասարդին նվիրված հայ-իրանական փառատոնին, դեսպանն ասել է․ «Սննդի, հագուստի և մշակույթի փառատոնը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների աճին և ամրապնդմանը։ Մենք պետք է օգտագործենք ձեռք բերված հնարավորությունները՝ ներառյալ դիվանագիտությունը, մշակույթը, պարենային դիվանագիտությունը, լեզուն և գրականությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար»։
Դեսպան Սոբհանին հույս է հայտնել, որ Զբոսաշրջության հայկական ֆեդերացիան փառատոնը կկազմակերպի նաև Երևանում, քանի որ մեծ թվով զբոսաշրջիկների առկայության շնորհիվ մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի։
Հայաստանում ԻԻՀ մշակույթի կցորդ Մուհամմադ Ասադի Մովահեդը նշել է, որ նախորդ շրջանների համեմատ, երրորդ փառատոնն ավելի ակտիվ է եղել մասնակիցների առումով և ավելի բարձր մակարդակով է անցկացվել, ինչը Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի ղեկավարի, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության, Երևանում ԻԻՀ դեսպանատան և մշակութային կցորդության համակարգված ջանքերի արդյունքն է։
Հայոց պատմության թանգարանի ղեկավար Տիգրան Պողոսյանը գոհունակություն է հայտնել գիտաժողովի անցկացման կապակցությամբ և կարևորել երկու երկրների համագործակցությունը՝ մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Նա նշել է, որ թանգարանը կամուրջ է երկու ժողովուրդների միջև։
Նա նշել է, որ հայ-իրանական փառատոնին այս տարի մասնակցել է 40 իրանական տաղավար, ինչն ավելացրել է փառատոնի մշակութային ու գեղարվեստական ծրագրերի բազմազանությունը։
Գիտաժողովի շրջանակներում քննարկվել է Սիսիանի և Իրանի քաղաքներից մեկի քույրության հարցը և որոշվել է հաջորդ տարի ավելացնել փառատոնի օրերը, որպեսզի զբոսաշրջիկները այցելության ավելի շատ հնարավորություն ունենան։
Գիտաժողովի մասնակիցները ծանոթացել են թանգարանում ցուցադրված նմուշներին, այդ թվում՝ խեցեղենին, որը երկու ժողովուրդների ընդհանուր քաղաքակրթության խորհրդանիշն է, ինչպես նաև իրանական իսկական մշակույթով ոգեշնչված հայկական գորգի մի հատվածին։