Հայաստանի տնտեսական աճը 2024-ի երկրորդ կիսամյակում կդանդաղի. ԵԱԶԲ-ն՝ պատճառների մասին
Հայաստանում տնտեսական աճը, որի երկնիշ տեմպերը պահպանվում են, 2-րդ կիսամյակում կդանդաղի և տարվա արդյունքներով կարող է կազմել շուրջ 7,5 %: Նման կանխատեսում է արվում Եվրասիական զարգացման բանկի 2024 թվականի օգոստոսի մակրոտնտեսական տեսության մեջ։
Վերլուծաբանները հիմնականում ելնում են նրանից, որ թանկարժեք քարերի վերարտահանումը, ինչպես նաև ոսկու նախնական մշակումը (հետագա վերարտահանմամբ) ընդլայնել են հայկական տնտեսության ծավալները, սակայն դրա հաշվին հնարավոր չէ մշտական աճ ապահովել: Առանց այդ ուղղությունները հաշվի առնելու՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից և՛ ներմուծման, և՛ արտահանման դինամիկան բացասական են եղել։
Ընդհանուր առմամբ, ՀՀ–ն պահպանել է աճի բարձր տեմպերը. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով (2023-ի առաջին կիսամյակի համեմատ,-խմբ.)։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ի տարբերություն ՀՆԱ-ի, հաշվի է առնում արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, բայց ոչ դրանց վաճառքի արժեքը: Տնտեսությունն աճել է հիմնականում արդյունաբերության հաշվին (+18,2%), առավելապես թանկարժեք մետաղների հաշվին (Հայաստան ոսկի է ներկրվում ոսկերչական իրերի համար, ենթարկվում նախնական վերամշակման և տեղափոխվում Արաբական Էմիրություններ՝ վերջնական արտադրության համար)։