Կրեմլը ներկայացրել է Պուտին–Փաշինյան զրույցի մանրամասները
https://parstoday.ir/hy/news/armenia-i222064-Կրեմլը_ներկայացրել_է_Պուտին_Փաշինյան_զրույցի_մանրամասները
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ կարծիքներ են փոխարինել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2024 14:34 Asia/Tehran
  • Կրեմլը ներկայացրել է Պուտին–Փաշինյան զրույցի մանրամասները

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ կարծիքներ են փոխարինել։


Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր` հաշվի առնելով Բաքու կատարած պետական այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Հայաստանին և Ադրբեջանին հետագայում ևս աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։