Իրան, Հայաստան` տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ
Օգոստոս 27, 2024 09:50 Asia/Tehran
Օրերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին, ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորությունը, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում։